Privacy Policy
«MyUnidays» ՍՊԸ-ն (MyUnidays Ltd) պարտավորվում է պաշտպանել myunidays.com կայքի բոլոր այցելուների և օգտվողների գաղտնիությունը: Խնդրում ենք կարդալ գաղտնիության հետևյալ քաղաքականությունը՝ հասկանալու, թե ինչպես ենք մենք օգտագործում և պաշտպանում այն տվյալները, որոնք Դուք տրամադրում եք մեզ: «1998թ. տվյալների պաշտպանության օրենքի» («Օրենք») նպատակներից ելնելով, տվյալները վերահսկողը «MyUnidays» ՍՊԸ-ն է, որը գտնվում է հետևյալ հացեում՝ 2 Castle Boulevard, Nottingham, NG7 1FB: Գրանցվելով myunidays.com կայքի կողմից առաջարկվող որևէ ծառայության, Դուք համաձայնում եք Ձեր տվյալների հավաքմանը, օգտագործմանը և փոխանցմանը՝ սույն քաղաքականության դրույթների ներքո:
Թխուկներ
Մենք Ձեզ վերաբերող տվյալները պահեստավորում ենք թխուկների միջոցով (ֆայլեր, որոնք մեր կողմից են ուղարկվում Ձեր համակարգիչ կամ մուտք գործելու այլ սարք), որոնցից մենք կարող ենք օգտվել, երբ Դուք ապագայում այցելեք մեր կայքէջ: Մենք դա անում ենք՝ Ձեզ մեր կայքի մյուս օգտվողներից տարբերելու համար: Այն նաև կարևոր է Ձեզ համար, որպեսզի կարողանաք ամբողջությամբ օգտվել մեր կայքից:
Շարունակելով կայքը զննել՝ Դուք համաձայնում եք մեր կողմից թխուկների օգտագործմանը:
Մենք օգտագործում ենք հետևյալ թխուկները.
Խիստ անհրաժեշտ թխուկներ. սրանք այն թխուկներն են, որոնք պահանջվում են մեր կայքէջի գործարկման համար: Դրանք ներառում են, օրինակ, այն թխուկները, որոնք Ձեզ հնարավորություն են ընձեռում մուտք գործել մեր կայքի անվտանգ տարածքներ, օգտվել գնումների զամբյուղից կամ էլեկտրոնային վճարման ծառայություններից: Դրանք նաև օգտագործվում են՝ Ձեզ ճանաչելու համար, երբ վերադառնում եք մեր կայքէջ: Դա մեզ հնարավորություն է տալիս Ձեզ համար անհատականացնել մեր բովանդակությունը, Ձեզ անունով ողջունել և հիշել Ձեր նախընտրությունները (օրինակ՝ լեզվի կամ տարածքի Ձեր ընտրությունը):
Վերլուծական/աշխատանքային թխուկներ.
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ երրորդ կողմերը (այդ թվում օրինակ՝ գովազդային ցանցերը և արտաքին ծառայություններ տրամադրողները, ինչպիսիք են՝ ինտերնետում տվյալների փոխանակման վերլուծության ծառայությունները) նույնպես կարող են թխուկներ օգտագործել, որոնց նկատմամբ մենք վերահսկողություն չունենք:
Դուք կարող եք արգելափակել թխուկները՝ ակտիվացնելով Ձեր զննիչի կարգավորումը, որը Ձեզ թույլ է տալիս մերժել բոլոր կամ որոշ թխուկների տեղադրումը: Սակայն, եթե Դուք օգտագործեք Ձեր զննիչի կարգավորումները՝ բոլոր թխուկներն արգելափակելու համար (այդ թվում կարևոր թխուկները), ապա հնարավոր է, որ Դուք չկարողանաք օգտվել մեր կայքի բոլոր մասերից:
Տվյալները, որոնք մենք հավաքում ենք Ձեզնից
Երբ այցելում, գրանցվում կամ դիտում եք ապրանքներին կամ ծառայություններին վերաբերող տվյալները myunidays.com կայքում, Ձեզ կարող են խնդրել որոշակի տվյալներ տրամադրել Ձեր մասին, այդ թվում Ձեր անունը, կրթական կարգավիճակը, հաստատության անվանումը և Ձեր ներկայիս էլ.փոստի հասցեն: Մենք նաև կարող ենք տվյալներ հավաքել Ձեր կողմից մեր կայքէջն օգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ վերաբերող տվյալներ այն հաղորդագրություններից, որոնք հրապարակում եք կայքէջում և էլ.նամակներից կամ նամակներից, որոնք ուղարկում եք մեզ:
Երբ առաջին անգամ բաժանորդագրվեք myunidays.com կայքին, Ձեր էլ.փոստի հասցեն և myunidays.com գաղտնաբառը կառբերվեն, կգաղտնագրվեն և հետո կպահվեն մեր տվյալների անվտանգ շտեմարանում: Այս գաղտնաբառը երբեք որևէ մեկին չի բացահայտվի: Համաձայնելով myunidays.com կայքի ծառայությունների դրույթներին և սույն գաղտնիության քաղաքականությանը, Դուք թույլ եք տալիս, որպեսզի այդ տվյալները այս նպատակով պահվեն անվտանգ միջավայրում:
Ձեր տվյալների օգտագործումը
Ձեր տվյալները մեզ հնարավորություն կընձեռեն Ձեզ մուտք տրամադրել մեր կայքի որոշակի մասերին և Ձեզ համար գործարկել myunidays.com կայքի ծառայությունները: Մենք նաև կօգտագործենք և կվերլուծենք այն տվյալները, որոնք հավաքել ենք, որպեսզի կարողանանք կառավարել, աջակցել, բարելավել և զարգացնել մեր բիզնեսը:
Մասնավորապես, մենք կարող ենք օգտագործել Ձեր տվալները՝ մեր ծառայությունների վերաբերյալ Ձեր տեսակետների մասին Ձեզ հետ կապվելով տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ կայքի կամ մեր ծառայությունների կարևոր փոփոխությունների կամ զարգացումների մասին Ձեզ ծանուցելու համար:
Բացի այդ, մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել՝ Ձեզ տեղեկացնելու այլ ապրանքների կամ ծառայությունների մասին, որոնք մենք առաջարկում ենք և որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Եթե փոխեք Ձեր մտադրությունը՝ հետագայում Ձեզ հետ կապվելու վերաբերյալ, Դուք կարող եք նախընտրել այլևս չմասնակցել՝ ուղղակիորեն մեզ հետ կապ հաստատելու կամ Ձեր հաշվի կարգավորումներում Ձեր նախընտրությունները փոխելու միջոցով:
Եթե դիմեք մեզ, մենք կարող ենք այդ հաղորդակցության արձանագրությունը պահել: Այն բովանդակության դեպքում, որը պաշտպանվում է մտավոր սեփականության իրավունքով, ինչպիսիք են՝ լուսանկարները և տեսանյութերը («Մեդիա»), կախված Ձեր հաշվի կարգավորումներից՝ Դուք մեզ ոչ բացառիկ, փոխանցման ենթակա, ենթաարտոնագրային, արտոնագրային իրավունքի վճարումից ազատված, համաշխարհային արտոնագիր («Արտոնագիր») եք տրամադրում՝ օգտվելու ցանկացած Մեդիայից, որը Դուք տրամադրում եք Ձեր հաշվի առնչությամբ՝ մեր որևէ առևտրային կամ ոչ-առևտրային նպատակների համար՝ ներառելով, բայց չսահմանափակելով, մեր տպագիր հրապարակումները, շնորհանդեսները, վաճառքի խթանման նյութերը, գովազդները կամ մեր կայքը: Այս Արտոնագիրը կավարտվի, երբ ջնջեք Ձեր Մեդիան կամ Ձեր հաշիվը, բացառությամբ այն դեպքի, երբ Ձեր բովանդակությունը համօգտագործվել է այլոց հետ, և նրանք դա չեն ջնջել:
Երբ ջնջեք Մեդիան, այն կջնջվի այն ձևով, որը նման է համակարգչի աղբամանը դատարկելուն: Սակայն Դուք հասկանում եք, որ ջնջված բովանդակությունը կարող է ողջամիտ ժամկետներում մնալ պահուստավորման կրկնօրինակներում (բայց հասանելի չլինել այլոց):
Ձեր տվյալների բացահայտումը
Այն տվյալները, որոնք Դուք տրամադրում եք մեզ, կպահվեն ՄԹ-ի և Իռլանդիայի մեր անվտանգ համակարգիչներում, որոնցից կարող են օգտվել կամ դրանք կարող են տրվել ՄԹ-ից դուրս աշխատող մեր անձնակազմին, որոնցից ոմանք կարող են Եվրոպական Տնտեսական Տարածքից դուրս տեղակայված լինել և որոնք գործում են մեզ համար՝ այս քաղաքականության մեջ սահմանված նպատակների կամ Ձեր կողմից հաստատված այլ նպատակների համար: Այդ կողմերը տվյալները կմշակեն և աջակցության ծառայություններ կտրամադրեն մեր անունից: Մենք նաև կարող ենք երրորդ կողմերին մեր կայքի օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ փոխանցել, բայց սա չի ներառի այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել՝ Ձեզ նույնականացնելու համար:
Եվրոպական Տնտեսական Տարածքից դուրս երկրները միշտ չէ, որ տվյալների պաշտպանության խիստ օրենքներ ունեն: Սակայն մենք միշտ քայլեր կձեռնարկենք՝ երաշխավորելու, որ երրորդ կողմերն օգտագործեն Ձեր տվյալները՝ այս քաղաքականությանը համապատասխան:
Այն էլ.փոստի հասցեն, որով Դուք գրանցվել կամ հաստատել եք, հրապարակավ հասանելի կլինի՝ հաստատելու, որ Դուք մեզ մոտ գրանցված հաշիվ ունեք:
Օրենքով չպահանջվելու դեպքում՝ մենք առանց Ձեր համաձայնության այլ կերպ չենք համօգտագործի, վաճառի կամ տրամադրի որևէ տվյալ, որը Դուք տրամադրել եք մեզ:
Վերջապես, եթե մեր բիզնեսը համատեղ ձեռնարկության կարգավիճակ ստանա, վաճառվի կամ միաձուլվի մեկ այլ բիզնես միավորման հետ, Ձեր տվյալները կարող են բացահայտվել մեր նոր բիզնես գործընկերներին կսմ սեփականատերերին:
Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք մեզ խնդրել մարկետինգի նպատակներով չմշակել Ձեր անձնական տվյալները: Դուք կարող եք օգտվել Ձեր իրավունքից՝ կանխելու նման մշակումը՝ փոխելով Ձեր հաշվի կարգավորումները:
Մեր կայքը կարող է հղումներ պարունակել դեպի մեր գործընկեր ցանցերի, գովազդատուների և մասնաճյուղերի կայքեր և այնտեղից մեր կայք: Եթե Դուք հետևեք այս կայքէջերից որևէ մեկի հղումին, խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այդ կայքերն իրենց սեփական գաղտնիության քաղաքականություններն ունեն, և մենք որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չենք կրում այդ քաղաքականությունների համար: Խնդրում ենք ստուգել այդ քաղաքականությունները՝ նախքան որևէ անձնական տվյալ կներկայացնեք այդ կայքերին:
Դուք իրավունք ունեք Ձեր տվյալները պահեստավորելու և/կամ մշակելու վերաբերյալ Ձեր համաձայնությունը չեղյալ հայտարարել՝ Ձեր հաշիվը ջնջելով:
Անվտանգություն և տվյալների պահպանում
Մենք անվտանգության միջոցներ ենք կիրառում՝ Ձեր տվյալները պաշտպանելու չլիազորված անձանց կողմից օգտագործվելուց և անօրինական մշակման, պատահական կորստի, ոչնչացման և վնասի դեմ: Մենք Ձեր տվյալները պատշաճ ժամանակահատվածում կամ այնքան կպահպանենք, որքան օրենքն է պահանջում:
Օգտագործում և թարմացում
Դուք իրավունք ունեք տեսնել Ձեր մասին պահվող տվյալները, ինչպես նաև կարող եք մեզ խնդրել որևէ անհրաժեշտ փոփոխություն կատարել՝ երաշխավորելու, որ դրանք ճշգրիտ են և արդիական: Եթե ցանկանում եք դա անել, խնդրում ենք դիմել մեզ: Օրենքով Դուք իրավունք ունեք անվճար ստանալ այն տվյալների մանրամասները, որոնք մենք պահում ենք Ձեր մասին: Սակայն մենք կարող ենք 10 ֆունտ ստերլինգի (£10) չափով գումար գանձել՝ հոգալու մեր ծախսերը, որոնք անհրաժեշտ են Ձեր խնդրանքով Ձեր տվյալներում փոփոխություններ կատարելու համար:
Մեր գաղտնիություն քաղաքականության փոփոխությունները
Մեր գաղտնիության քաղաքականությանը վերաբերող հետագա որևէ փոփոխություն կհրապարակվի կայքում և, հարկ եղած դեպքում, էլ.փոստի ծանուցման միջոցով:
Կոնտակտային տվյալներ
Բոլոր այն մեկնաբանությունները, հարցերը և խնդրանքները, որոնք վերաբերում են մեր կողմից Ձեր տվյալների օգտագործմանը, ողջունելի են և պետք է հասցեագրվեն առաջին հերթին էլ. նամակով, հետևյալ հասցեով՝ help@myunidays.com:
«GÉANT» Տվյալների պաշտպանության վարվեցողության կանոնագիրք (CoCo)
Ծառայության անվանումը
«UNiDAYS»
Ծառայության նկարագրությունը
«UNiDAYS»-ը ուսանողների մերձեցման համաշխարհային առաջատար ցանց է, որը համընդհանուր ուսանողական լսարանը կապում է համապատասխան ապրանքանիշերի և ծառայությունների հետ:
Տվյալների վերահսկիչ և կոնտակտային անձ
«MyUnidays Limited»-ը, որը գտնվում է 2 Castle Boulevard, Nottingham, NG7 1FB հասցեում, տվյալների վերահսկիչն է, որի հետ կարելի է ուղղակիորեն կապ հաստատել վերը նշված փոստային հասցեով կամ էլ.փոստի հետևյալ հասցեով՝ help@myunidays.com:
Իրավասություն
ՄԲ, Անգլիա
Մշակման ենթարկվող անձնական տվյալներ
Ձեր կազմակերպությունից պահանջվում են հետևյալ տվյալները.
- Օգտվողի Ձեր եզակի նույնացուցիչը (SAML հաստատուն նույնացուցիչ, ePPN կամ ePTID) Ձեր դերը Ձեր կազմակերպությունում (eduPersonAffiliation, eduPersonPrimaryAffiliation կամ eduPersonScopedAffiliation)
- Ձեզնից հավաքվում են հետևյալ տվյալները. Երբ այցելում, գրանցվում կամ դիտում եք ապրանքներին կամ ծառայություններին վերաբերող տվյալները myunidays.com կայքում, Ձեզ կարող են խնդրել որոշակի տվյալներ տրամադրել Ձեր մասին՝ այդ թվում Ձեր անունը, կրթական կարգավիճակը, հաստատության անվանումը և Ձեր ներկայիս էլ.փոստի հասցեն:
Բացի այդ, մենք նաև կարող ենք տվյալներ հավաքել Ձեր կողմից մեր կայքէջն օգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ վերաբերող տեղեկություններ այն հաղորդագրություններից, որոնք հրապարակում եք կայքէջում և այն էլ.նամակներից կամ նամակներից, որոնք ուղարկում եք մեզ:
Անձնական տվյալների մշակման նպատակը
Ձերնական տվյալների մշակման նպատակըորոնք եր այն մուտք տրամադրելտվյալների մշակման նպատակին նամադրելտվյալների մշակmyunidays.com կայքի ծառայությունները: Մենք նաև կօգտագործենք և կվերլուծենք այն տվյալները, որոնք հավաքել ենք, որպեսզի կարողանանք կառավարել, աջակցել, բարելավել և զարգացնել մեր բիզնեսը:
Մասնավորապեսություններըmyunidays.com կայքի ծառայությունները: Մենք նաև կօգտագործենք և կվերլուծենք այն տվյալները, որոնք հավաքել ենք, որպեսզի կարողանանք կառավարել, աջակցել, բարելավել կայքիերը՝պեսություններըmyunidays.com կայքի ծառայությունները: Մենք նաև կօգտագոր Ձեզ ծանուցելու համար:
Բացի այդ, մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել՝ Ձեզ տեղեկացնելու այլ ապրանքների կամ ծառայությունների մասին, որոնք մենք առաջարկում ենք և որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Եթե Դուք փոխեք Ձեր մտադրությունը՝ հետագայում Ձեզ հետ կապվելու վերաբերյալ, Դուք կարող եք նախընտրել այլևս չմասնակցել՝ ուղղակիորեն մեզ հետ կապ հաստատելով կամ Ձեր հաշվի կարգավորումներում Ձեր նախընտությունները փոխելու միջոցով:
Եթե դիմեք մեզ, մենք կարող ենք այդ հաղորդակցութան արձանագրությունը պահել:
Մենք նաև որոշակի տվյալներ կպահպանենք՝ խարդախությունից խուսափելու նպատակով:
Երրորդ կողմերը, որոնց բացահայտվում են անձնական տվյալները
Անձնական տվյալները մեր որևէ գործընկերոջ չեն բացահայտվում և համօգտագործվում են միայն անանուն և ընդհանուր ձևաչափով: Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները համօգտագործել մեր երրորդ կողմի ծառայություն տրամադրողների հետ՝ Ձեզ մեր ծառայությունները տրամադրելու համար, մասնավորապես` Ձեզ հետ կապ հաստատելու մեր ծառայությունների և ապրանքների վերաբերյալ: Վերջապես, մենք կարող ենք Ձեր տվյալները բացահայտել որևէ բիզնեսի, որը ցանկանում է ձեռք բերել, միավորվել կամ համատեղ ձեռնարկություն ստեղծել մեզ հետ: Այն էլ.փոստի հասցեն, որով Դուք գրանցվել կամ հաստատել եք, հրապարակավ հասանելի կլինի՝ հաստատելու, որ Դուք մեզ մոտ գրանցված հաշիվ ունեք:
Ինչպես մուտք գործել, ուղղել և ջնջել անձնական տվյալները
Որպեսզի պահանջեք անձնական տվյալների օգտագործում կամ դրանց ուղղում, կամ օրենքով թույլատրված լինելու դեպքում՝ այդ տվյալների ջնջում, խնդրում ենք դիմել մեզ վերոնշյալ կոնտակտային տվյալներով: Խնդրում ենք իրազեկ լինել, որ եթե տվյալները պահպանվում են օրինական նպատակներով, օրինակ՝ խարդախության կանխման համար, մենք պարտավոր չենք ջնջել այդ տվյալները:
Դուք իրավունք ունեք մեզ խնդրել մարկետինգի նպատակներով չմշակել Ձեր անձնական տվյալները: Դուք կարող եք օգտվել Ձեր իրավունքից՝ կանխելու նման մշակումը՝ փոխելով Ձեր հաշվի կարգավորումները:
Տվյալների պահպանում
Մենք անվտանգության միջոցներ ենք կիրառում՝ Ձեր տվյալները պաշտպանելու չլիազորված անձանց կողմից օգտագործվելուց և անօրինական մշակման, պատահական կորստի, ոչնչացման և վնասի դեմ: Ձեր տվյալները կպահպանվեն այն ժամանակահատվածում, քանի դեռ Ձեր հաշիվն ակտիվ է: Երբ Դուք դադարեցնեք բաժանորդագրությունը, բոլոր տվյալները, որոնք մենք չենք պահանջում խարդախության կանխարգելման նպատակով, կջնջվեն:
Տվյալների պաշտպանության վարվեցողության կանոնագիրք
Ձեր տվյալները կպաշտպանվեն համաձայն «1988թ. տվյալների պաշտպանության օրենքի», և երբ գործողության մեջ դրվի՝ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով:
Ձեր անձնական տվյալները կպաշտպանվեն Ծառայություն տրամադրողների վարվեցողության կանոնակարգի համաձայն, որը համընդհանուր չափանիշ է հետազոտությունների և բարձրագույն կրթության ոլորտի համար՝ Ձեր գաղտնիությունը պաշտպանելու նպատակով:
Գաղտնիությանը վերաբերող հայտարարություն, թվագրված 2017թ. հունիսի 14-ին: