Terms of Service

Այս էջում (դրա մեջ նշված փաստաթղթերի հետ միասին) Ձեզ ներկայացվում են այն պայմանները, որոնց հիման վրա կարող եք օգտվել այս կայքէջից (myunidays.com) («Կայք»)՝ կամ որպես հյուր կամ որպես գրանցված օգտվող: Խնդրում ենք ուշադիր կարդալ օգտագործման այս պայմանները («Պայմաններ»)՝ նախքան կսկսեք օգտվել մեր կայքից: Մեր կայքից օգտվելով՝ Դուք համաձայնում եք, որ ընդունում եք այս պայմանները և համաձայն եք ենթարկվել դրանց: Եթե համաձայն չեք այս Պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ կայքն օգտագործելուց:

Մեզ վերաբերող տեղեկություններ

myunidays.com-ը կայք է, որը գործարկվում է «MYUNIDAYS LTD» ՍՊԸ-ի կողմից, որը գործում է որպես «UNiDAYS» («մենք», «մեր», «մեզ»): Մենք գրանցված ենք Անգլիայում և Ուելսում՝ ընկերության 7552253 համարի ներքո և գրանցված գրասենյակ ունենք 2 Castle Boulevard, Nottingham, NG7 1FB հասցեում:

Մեր կայքից օգտվելը

Մեր կայքից օգտվելը թույլատրվում է ժամանակավոր հիմունքներով, և մենք մեզ իրավունք ենք վերապահում դադարեցնել կամ բարեփոխել այն ծառայությունները, որոնք տրամադրում ենք մեր կայքում, առանց ծանուցման (տե՛ս ստորև): Մենք պատասխանատու չենք լինի, եթե որևէ պատճառով մեր կայքն անհասանելի լինի որևէ պահի կամ որևէ ժամանակահատվածով:

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք սահմանափակել մուտքը դեպի մեր կայքի որոշ մասեր կամ ողջ կայքն այն օգտվողների համար, ովքեր գրանցված են մեզ մոտ:

Եթե Դուք ընտրեք կամ Ձեզ տրամադրվի օգտվողի նույնականացման գաղտնագիր, գաղտնաբառ կամ որևէ այլ տեղեկատվություն՝ որպես մեր անվտանգության ընթացակարգի մի մաս, Դուք պետք է նման տեղեկատվությանը վերաբերվեք որպես գաղտնի և չպետք է այն բացահայտեք որևէ երրորդ կողմի: Մենք իրավունք ունենք ցանկացած պահի կասեցնել որևէ օգտվողի նույնականացման գաղտնագիրը կամ գաղտնաբառը, որն ընտրվել է Ձեր կողմից կամ հատկացվել է մեր կողմից, եթե մեր կարծիքով Դուք թերացել եք համապատասխանել սույն պայմանների դրույթներից որևէ մեկին:

Դուք պատասխանատու եք ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Ձեզ՝ մեր կայքից օգտվելու համար: Դուք նաև պատասխանատու եք երաշխավորել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Ձեր համացանցի կապի միջոցով օգտվում են մեր կայքից, տեղյակ են այս պայմանների մասին և համապատասխանում են դրանց:

Խթանման գաղտնագիր ձեռք բերելով կամ մեր կայքի միջոցով որևէ առաջարկից կամ զեղչից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ նման առաջարկը կամ զեղչը ենթակա է երրորդ կողմերի դրույթներին և պայմաններին, և Դուք եք պատասխանատու վերստուգել նման դրույթները և պայմանները՝ նախքան այդ երրորդ կողմի հետ որևէ գործարքի մեջ մտնելը:

«UNiDAYS» ծառայությունը նախատեսված չէ 16 տարեկանից ցածր անձանց համար: Եթե Դուք 16 տարեկանից ցածր եք, Ձեզ չի թույլատրվում օգտվել «UNiDAYS» ծառայությունից: Ծառայությունից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ առնվազն 16 տարեկան եք: Եթե Դուք 16-ից 17 տարեկան եք, կարող եք գրանցվել «UNiDAYS» ծառայությունում միայն ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությամբ: Օգտվելով «UNiDAYS» ծառայությունից՝ Դուք հաստատում եք, որ նման համաձայնություն ունեք, և պետք է ենթարկվեք և համապատասխանեք այս պայմաններին: Եթե Դուք 18 և ավելի տարեկան եք, Դուք հաստատում եք, որ լիովին ունակ և իրավասու եք ստանձնել այն դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, ներկայացուցչությունները և երաշխիքները, որոնք ամրագված են սույն Պայմաններում, ինչպես նաև ենթարկվել և համապատասխանել այս պայմաններին:

Մտավոր սեփականության իրավունքներ

Մենք մեր կայքի ողջ մտավոր սեփականության իրավունքի սեփականատերն ենք: Բացառությամբ այն տվյալների, որոնք հավաքվել են այլ կայքերից և ապրանքներից ու ընկերությունների գովազդներից, մենք նաև այն նյութերի մտավոր սեփականության իրավունքի սեփականատերն ենք, որոնք հրապարակվում են այս կայքում: Այդ նյութերը պաշտպանվում են հեղինակային իրավունքի օրենքներով և միջազգային պայմանագրերով՝ ողջ աշխարհով մեկ: Նման բոլոր իրավունքները պահպանված են:

Դուք կարող եք Ձեր անձնական ուսումնասիրման համար մեր կայքից ցանկացած էջ(եր)ի մեկ կրկնօրինակ տպել և հատվածներ ներբեռնել, ինչպես նաև կարող եք այլոց ուշադրությունը հրավիրել մեր կայքում հրապարակված նյութերի վրա, եթե օրենքով այլ կերպ չի սահմանվում: Դուք չպետք է որևէ կերպ փոփոխեք որևէ նյութի տպագիր կամ թվային կրկնօրինակները, որոնք տպել կամ ներբեռնել եք, ինչպես նաև չպետք է որևէ նկարազարդում, լուսանկար, տեսանյութ, աուդիո շարք կամ գրաֆիկա առանձին օգտագործեք դրան ուղեկցող տեքստից: Մեր կարգավիճակը (ինչպես նաև որևէ նույնականացված աջակցի)՝ որպես մեր կայքի նյութերի հեղինակ, միշտ պետք է ընդունվի:

Դուք չպետք է մեր կայքի նյութերի որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործեք՝ առանց նախապես մեզնից այդ նպատակի համար արտոնագիր ձեռք բերելու:

Եթե Դուք տպեք, պատճենեք կամ ներբեռնեք մեր կայքի որևէ մաս՝ սույն պայմանների խախտմամբ, մեր կայքից օգտվելու Ձեր իրավունքն անմիջապես կդադարեցվի, և Դուք պետք է, ըստ մեր հայեցողության, վերադարձնեք կամ ոչնչացնեք այդ նյութերի կրկնօրինակները:

Հրապարակված տեղեկատվության հուսալիություն

Լուսաբանությունները, գովազդները և այլ նյութերը, որոնք հրապարակվում են մեր կայքում, նախատեսված չեն որպես խորհրդատվություն, որին կարելի է ապավինել: Հետևաբար, մենք հրաժարվում ենք ողջ պարտավորությունից և պատասխանատվությունից, որը կառաջանա նման նյութերին ապավինելու արդյունքում՝ մեր կայքի որևէ այցելուի կամ այլ անձի կողմից, ով կարող է տեղեկանալ դրա բովանդակությանը:

Մեր կայքը պարբերաբար փոխվում է

Մենք նպատակ ունենք պարբերաբար թարմացնել մեր կայքը և կարող ենք որևէ պահի փոխել դրա բովանդակությունը: Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք ժամանակավորապես դադարեցնել մուտքը դեպի մեր կայք կամ այն անորոշ ժամանակով փակել: Մեր կայքի որևէ նյութ կարող է որևէ պահի ժամկետանց լինել, և մենք ոչ մի պարտավորություն չունենք նման նյութը թարմացնել:

Մեր պատասխանատվությունը

Մեր կայքում ցուցադրված նյութերը տրամադրվում են առանց դրանց ճշգրտության գրավականի, պայմանների կամ երաշխիքի: Օրենքով թույլատրելի չափով՝ մենք և երրորդ կողմերը, որոնք մեզ հետ առնչություն ունեն, սույնով հստակորեն բացառում ենք՝ Բոլոր պայմանները, երաշխիքները և այլ դրույթները, որոնք կարող են այլ կերպ ենթադրվել օրենսդրական ակտով, ընդհանուր իրավունքով կամ արդարության օրենքով:

Որևէ ուղղակի, անուղղակի կամ կողմնակի կորստի կամ վնասի պատասխանատվություն, որը կարող է կրել ցանկացած օգտվող մեր կայքի առնչությամբ կամ մեր կայքի, դրա հետ կապված այլ կայքերի կամ դրանում հրապարակված նյութերի օգտագործման, օգտագործման անկարողության կամ օգտագործման արդյունքների առնչությամբ, այդ թվում ներառելով, բայց չսահմանափակվելով հետևյալով՝

Եկամտի կամ հասույթի կորուստ.
Բիզնեսի կորուստ.
Շահույթի կամ պայմանագրերի կորուստ.
Ակնկալվող խնայողությունների կորուստ.
Տվյալների կորուստ.
Բարի կամքի կորուստ.
Անտեղի վատնված կառավարում կամ գրասենյակային ժամեր և

Որևէ այլ տեսակի կորուստ կամ վնաս, որը որևէ կերպ առաջացել է կամ ի հայտ է եկել քաղաքացիական իրավախախտման (այդ թվում անփութության), պայմանագրի խախտման կամ այլ պատճառով, նույնիսկ եթե դրանք կանխատեսելի են:

Սա չի ազդի մեր անփութության պատճառով առաջացած մահվան կամ անձնական վնասվածքի պատասխանատվության, մեր կողմից միտումնավոր խաբեության կամ հիմնական խնդրի խեղաթյուրման պատասխանատվության կամ որևէ այլ պատասխանատվության վրա, որը չի կարող բացառվել կամ սահմանափակվել կիրառելի օրենքի ներքո:

Տվյալներ Ձեր և մեր կայք կատարած Ձեր այցելությունների մասին

Մենք Ձեզ վերաբերող տվյալները մշակում ենք համաձայն մեր գաղտնիության քաղաքականության: Մեր կայքից օգտվելով՝ Դուք համաձայնում եք այդ մշակմանը և երաշխավորում, որ Ձեր կողմից տրամադրված բոլոր տվյալները ճշգրիտ են:

Մենք թխուկներ ենք օգտագործում՝ Ձեր համակարգչում տվյալներ պահեստավորելու համար: Այդ թխուկները որևէ անձնական տվյալ չեն պարունակում. դրանք ծառայում են միայն «UNiDAYS»-ից օգտվելը դյուրացնելու համար:

Այս կայքից օգտվելով՝ Դուք համաձայնում եք «2003թ. Գաղտնի և էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» 6-րդ կանոնակարգին (PECR), Դուք ընդունում եք հետևյալը՝

1. Դուք կարող եք մերժել թխուկներ ընդունել այս կայքէջից՝ Ձեր զննիչն այնպես կարգավորելով, որ այն մերժի myunidays.com տիրույթից ստացվող թխուկները: Այդ դեպքում Դուք չեք կարողանա մուտք գործել, իսկ մենք չենք կարողանա Ձեզ ճշգրիտ տեղեկատվություն ցուցադրել:
2. Գրանցվելով կամ մուտք գործելով կայքէջ, Դուք ուղղակիորեն համաձայնում եք, որ մենք կարող ենք այս նպատակի համար թխուկ տեղադրել: Անհնար է մուտք գործել կայքէջ՝ առանց մեր կողմից թխուկի տեղադրման: Սա ներառված է կանոնակարգի 4 (ա) և 4 (բ) դրույթներում:
3. Դուք կարող եք Ձեր զննիչի միջոցով ցանկացած պահի ջնջել մեր կողմից տեղադրված թխուկները:
4. Մեր կողմից թխուկների օգտագործումը ներառվում է կանոնակարգի «Խիստ անհրաժեշտ» սահմանման ներքո, և հետևաբար մենք կարիք չունենք ուղղակիորեն հաղորդագրության ելնող պատուհան ցուցադրել յուրաքանչյուր տեղադրված կամ փոփոխված թխուկի համար:

Վիրուսներ, համակարգչային ցանցերի վնասում և այլ հանցանքներ

Դուք չպետք է սխալ օգտագործեք մեր կայքը՝ դիտավորյալ ներդնելով վիրուսներ, տրոյան վիրուսներ, որդեր, տրամաբանական ռումբեր կամ այլ նյութեր, որոնք վնասակար կամ տեխնիկական տեսանկյունից վնասակար են: Դուք չպետք է փորձեք չլիազորված կերպով մուտք գործել մեր կայք, այն սերվեր, որում մեր կայքը պահեստավորված է, կամ որևէ սերվեր, համակարգիչ կամ տվյալների շտեմարան, որը կապված է մեր կայքի հետ: Դուք չպետք է գրոհեք մեր կայքի վրա՝ ծառայության մերժման գրոհի կամ ծառայության մերժման տարածված գրոհի միջոցով:

Այս դրույթը խախտելով՝ Դուք քրեական հանցագործություն կկատարեք՝ «1990թ. համակարգիչների չարաշահման մասին» օրենքի ներքո: Մենք նման խախտման մասին կհաղորդենք օրենքի պարտադիր կատարումն ապահովող մարմիններին և կհամագործակցենք այդ մարմինների հետ՝ նրանց բացահայտելով Ձեր ինքնությունը: Նման խախտման դեպքում կայքից օգտվելու Ձեր իրավունքն անհապաղ կդադարեցվի:

Մենք պատասխանատու չենք լինի որևէ կորստի կամ վնասի համար, որը կառաջանա ծառայության մերժման տարածված գրոհից, վիրուսներից կամ այլ տեխնոլոգիական տեսանկյունից վնասակար նյութից, որը կարող է ազդել Ձեր համակարգչային սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տվյալների կամ այլ մասնավոր նյութի վրա՝ Ձեր կողմից մեր կայքն օգտագործելու, մեր կայքում կամ դրա հետ կապված որևէ այլ կայքում հրապարակված որևէ նյութ ներբեռնելու պատճառով:

Մեր կայքին հղում կատարելը

Դուք կարող եք մեր գլխավոր էջին հղում կատարել՝ պայմանով, որ Դուք այն արդար և օրինական ձևով կատարեք և չվնասեք մեր հեղինակությունը կամ օգտվեք դրանից, սակայն Դուք չպետք է հղումն այնպես կատարեք, որով ենթադրվի որևէ տեսակի կապ, հաստատում կամ հավանություն մեր կողմից, երբ իրականում այն գոյություն չունի:

Դուք չպետք է Ձեր սեփականությունը չհանդիսացող որևէ կայքից հղում կատարեք:

Մեր կայքը չպետք է կառուցվի որևէ այլ կայքում, ոչ էլ Դուք կարող եք հղում կատարել մեր կայքի գլխավոր էջից բացի որևէ այլ էջի: Մենք իրավունք ենք վերապահում առանց ծանուցման հետ վերցնել հղման թույլտվությունը:

Եթե ցանկանում եք մեր կայքի՝ վերևում սահմանվածից բացի որևէ նյութից օգտվել, խնդրում ենք Ձեր խնդրանքն ուղղել հետևյալ էլ.փոստի հասցեին՝ help@myunidays.com:

Հղումներ մեր կայքից

Այն դեպքերում, երբ մեր կայքը հղումներ է պարունակում դեպի այլ կայքեր և ռեսուրսներ, որոնք տրամադրվում են երրորդ կողմերից, այդ հղումները Ձեզ միայն ի գիտություն են տրվում: Մենք որևէ վերահսկողություն չունենք այդ կայքերի կամ ռեսուրսների բովանդակության հանդեպ և ոչ մի պատասխանատվություն չենք կրում դրանց համար, ինչպես նաև որևէ կորստի կամ վնասի համար, որը կարող է առաջանալ Ձեր կողմից դրանց օգտագործման դեպքում:

Իրավասություն և կիրառելի օրենք

Անգլիայի դատարանները բացառիկ իրավասություն կունենան որևէ գանգատի դեպքում, որը կառաջանա կամ կառնչվի մեր կայք կատարված այցի հետ, թեև մենք իրավունք են վերապահում այս պայմանների խախտման համար Ձեր դեմ հայց հարուցել Ձեր բնակության երկրում կամ որևէ այլ համապատասխան երկրում: Այս պայմանները կառավարվում են Անգլիայի օրենքներով:

Ապրանքանիշներ

«UNiDAYS»-ը գրանցված ապրանքանիշ է:

Փոփոխություններ

Մենք կարող ենք որևէ պահի վերանայել այս պայմանները՝ այս էջում փոփոխություններ կատարելով: Ձեզնից ակնկալվում է ժամանակ առ ժամանակ ստուգել այս էջը՝ ուշադրություն դարձնելու որևէ փոփոխության, որ մենք կատարել ենք, քանի որ դրանք պարտադիր են Ձեզ համար: Այս պայմաններում պարունակվող մի քանի դրույթներ նաև կարող են փոխարինվել այն դրույթներով կամ ծանուցումներով, որոնք հրապարակվում են մեր կայքի որևէ հատվածում:

Ձեր մտահոգությունները

Եթե մեր կայքում ներկայացված նյութերի վերաբերյալ որևէ մտահոգություն ունեք, խնդրում ենք դիմել help@myunidays.com: